«Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում տղամարդկանց կողմից կատարվող բազմակի վճարումները 2014թ. երկրորդ եռամսյակում միջինում կազմում են 76 ռուբլի, ինչը 1,6 անգամ շատ է կանանց նույն ցուցանիշից, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով սոցիալական կայքի մամուլի քարտուղար Իլյա Գրաբովսկիին:
Սակայն, ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրության, կանայք ավելի շատ են խաղում «Օդնոկլասսնիկի»-ում՝ ընդհանուր խաղացողների 58%-ը:
Ամեն օր սոցկայքի օգտատերերի 35%-ը խաղում է: Այս մեծ ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ երկրորդ եռամսյակում «Օդնոկլասսնիկի» 145 նոր խաղ է ներդրվել: Խաղացող լսարանի միջուկը կազմում են 25-34 տարեկան երիտասարդները, ինչը գործնականում համընկնում է ինտերնետ-ռեսուրսի ակտիվ լսարանի պարամետրերի հետ:
Ինչպես նշվում է, սոցկայքի խաղերում վճարումներ են կատարում լրացուցիչ ուժի կամ իր հերոսի պաշտպանության, որոշակի առարկաների բարելավման համար, օրինակ վիրտուալ ֆերմայում սերմ են գնում՝ եկամտաբերությունը մեծանցելու նպատակով:
«Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքը Mail.ru Group-ի նախագիծ է, որի ամենօրյա լսարանը կազմում է 42 մլն օգտատեր: 2013թ. սոցիալական կայքը խաղերը մշակողներին մոտ 3 միլիարդ ռուբլի է վճարել:




























