Բրիտանական գիտնականները գենետիկ հարաբերակցություն են հայտնաբերել երեխայի՝ ընթերցանության եւ մաթեմատիկական ունակությունների միջեւ:
Գիտնականները եզրակացրել են, որ գեների շուրջ կեսը, որոնք պատասխանատու են մաթեմատիկական ունակությունների համար, կարեւոր դեր են խաղում նաեւ ընթերցանության հանդեպ սիրո դրսեւորման հարցում: Հեղինակներն իրենց հետազոտությունում օգտագործել են շուրջ 2.500 բրիտանական ընտանիքների երեխաների մասին տվյալները:
Mignews-ի փոխանցմամբ, մասնագետները վերլուծել են արագ ընթերցանության եւ ստացված տեղեկությունների ընկալման երեխաների ունակությունը, ինչպես նաեւ հարցեր են տվել դպրոցական ստանդարտ ծրագրի մաթեմատիկական դասընթացից: Այնուհետեւ փորձերի արդյունքները համեմատել են գենետիկ տվյալների հետ, որոնք ուսումնասիրության հեղինակներին թույլ են տվել եզրակացություն անել հարաբերակցության մասին:
Մասնագետները նշում են, որ գենետիկ տեղեկատվության նման վերլուծություն կարելի է անցկացնել՝ մեծ թվով հակումների (այդ թվում՝ հիվանդությունների) եւ անձի հոգեբանական առանձնահատկությունների հարաբերակցությունը պարզելու համար:




























