Ամերիկյան Միսուրի նահանգից 36-ամյա մատուցողուհի Քաթրին ՄաքԳոուն սարսափահար է եղել, երբ իմացել է, որ իր վարձած տունը նախկինում պատկանել է հայտնի մարդասպան Մորի Թրեւիսին: Նրան մեղավոր են ճանաչել նվազագույնը 12 մարմնավաճառ կանանց սպանության համար: CBS-ի փոխանցմամբ, տան նկուղում մոլագարն իր համար տանջանքների խցիկ էր ստեղծել:

Մորի Թրեւիսի ճակատագիրը ողբերգական է եղել: 2000-2002 թվականներին նա, սեփական խոստովանությամբ, իր տան նկուղում տանջել ու սպանել է թեթեւաբարո 17 աղջկա, իսկ ձերբակալվելուց հետո բանտում ինքնասպան է եղել:

Նրա տունը վարձած Քաթրին ՄաքԳոուն չի էլ կասկածել, թե ինչպիսի սարսափելի վայրում է բնակություն հաստատել, մինչեւ մի անգամ բարեկամուհիներից մեկը խորհուրդ է տվել տեղական հեռուստաալիքներից մեկով դիտել Միսուրիից սերիական մարդասպանների մասին փաստագրական ֆիլմը: Դժվար է պատկերացնել կնոջ ցնցումը, երբ ֆիլմում իր տունն է տեսել:

Ըստ Vesti.ru-ի, պարզվել է, որ տունը վարձակալությամբ տրամադրած կինը, ում հետ Քաթրինը պայմանագիր է կնքել, հանգուցյալ մարդասպանի մայրն է եղել: «Նա չափազանց անբարեհամբույր էր: Պայմանագիրը կնքելուց հետո ինձ առաջարկեց անվճար վերցնել իր խոհանոցային սեղանը: Պարզվեց, որ դրա վրա նրա որդին տանջել ու սպանել է իր զոհերին»,- սարսափած պատմել է Քաթրին ՄաքԳոուն:

Վախեցած ամերիկուհին ցանկացել է հնարավորինս շուտ հեռանալ տխրահռչակ տնից, սակայն մոլագարի մայրը չի համաձայնել չեղյալ հայտարարեց պայմանագիրը: 36-ամյա մատուցողուհին ստիպված է եղել դիմել դատարան: Արդյունքում իշխանություններն ասել են, որ կինը կարող է տունը լքել օգոստոսի սկզբին: Քաթրինն ասում է, որ անհամբերությամբ օրերն է հաշվում: