Վաշինգթոն-Դենվեր երթուղով չվերթ իրականացնող Frontier Airlines ավիաընկերության ինքնաթիռը հուլիսի 7-ին ժամը 22:30-ի սահմաններում վատ եղանակի պատճառով հարկադրված վայրէջքի է ուղարկվել Վայոմինգ նահանգի Չեյեն քաղաքի պահուստային օդանավակայան: Չվերթն արդեն բավական հետ է մնացել գրաֆիկից եւ արդեն երկու ժամ գտնվել է պահուստային օդանավակայանում: Росбалт-ի փոխանցմամբ, օդանավում սնունդ չի եղել:

Ուղեւորների տեղեկացմամբ, անսպասելիորեն իրենց է դիմել օդանավի կապիտանը: «Տիկնայք եւ պարոնայք,- ասել է նա,- Frontier Airlines-ը հայտնի է նրանով, որ ԱՄՆ-ի ամենաէժան ավիաընկերություններից է, բայց ձեր կապիտանը հոգ է տանուն ձեր մասին: Ես հենց նոր պիցցա պատվիրեցի ամբողջ ինքնաթիռի համար»:

Հաղորդվում է, որ տեղական ռեստորանը Չեյենի օդանավակայան 35 մեծ պիցցա է առաքել:

Ռեստորանի մենեջերը նաեւ հաստատել է, որ օդաչուն պատվերի համար բանկային քարտով մի քանի հարյուր դոլար է վճարել: