Չինաստանի իշխանությունները քննադատել են Մակաոյում հատուկ տնտեսական գոտու առաջնորդի ընտրությունների ձեւաչափի վերաբերյալ հանրաքվե անցկացնել ցանկացող ակտիվիստներին։  Ակտիվիստները վստահ են, որ քվեարկությանը կարող է մասնակցել շուրջ 500 հազար բնակիչ։

Պեկինում պնդում են, որ Պորտուգալիայի նախկին գաղութում քվեարկության կազմակերպիչները դրա համար ոչ մի համապատասխան իրավասություն չունեն։

Ներկայումս Մակաոյի եւ Հոնկոնգի քաղաքապետերին ընտրում է  պեկինամետ քաղաքական գործիչներից բաղկացած հատուկ կոմիտեն, փոխանցում է BBC-ն։

Ավելի վաղ ՉԺՀ-ի իշխանությունները հայտարարել են, որ չեն ընդունում Պեկինին վարչապես ենթարկվող տարածքների բնակիչների կազմակերպած հանրաքվեները, ասվում է  Սյանգանի (Հոնկոնգի) եւ Աոմինի (Մակաո) գործերով գրասենյակի հայտարարությունում։

Հաղորդվել է, որ Հոնկոնգում հաշվել են ոչ պաշտոնական հանրաքվեի ձայները։ Դրան մասնակցել են 800 հազար մարդ, այսինքն՝ Հոնկոնգի բնակչության  20%-ը։