Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 10-ին, ժամը 23.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2109» մակնիշի 01 ԼՏ 508 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ., Հ.) միջպետական Մ-1 ավտոճանապարհի Գյումրի - Երեւան հատվածում (58-րդ կմ) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել քարին:





























