«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 14-ին ժամը 09.00-ից մինչեւ հուլիսի 15-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի`  Արին Բերդի 2, 4, 5 նրբանցքների, Խարբերդի Ամառանոցներ թաղամասի 1-35 փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: