Իրանի կառավարությունը մտադիր է 4 մլրդ դոլար ներդնել Հարավային Պարս գազային հանքավայրի յուրացման  եւ կարգաբերման համար:

Համապատասխան որոշում է կայացվել երկրի կառավարության նիստում, որի ժամանակ նշվել է երկիրը ճգնաժամից դուրս բերելու հրատապ անհրաժեշտությունը:

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բաքեր Նոուբահտը հայտարարել է, որ այդ նպատակի իրականացման համար կառավարությունը հավանություն է տվել Հարավային Պարս գազային նախագծի զարգացման 4 միլիարդանոց բյուջեին եւ եւս երեք էլեկտրակայանի շինարարության համար նույնքան գումար հատկացնելուն, փոխանցում է «Փրայմը»:

Հարավային Պարս գազային հանքավայրը գտնվում է Պարսից ծոցի ավազանում՝ ԻԻՀ-ի եւ Քաթարի տարածքային ջրերի սահմանագծին: Մակերեսը 9,7 հազար քմ է, որից 3,7 հազարը Իրանի տարածքային ջրերում է: 

Ըստ տարբեր գնահատականների՝ այնտեղ պարունակվող գազի  ծավալը գերազանցում է 14 տրիլիոն խմ-ն: