Ջարհանդ հնդկական նահանգում գյուղի ղեկավարության հավանությամբ սեռական բռնություն է իրականացվել: Ավագանին թույլ է տվել տղամարդուն բռնաբարել 10-ամյա աղջկան՝ վրեժ լուծելով այն բանի համար, որ նրա բարեկամը հետապնդել է ոտնձգություն է թույլ տվել իր քրոջ հանդեպ, հաղորդում է NDTV:
Նախնական տվյալներով՝ Բոկարո շրջանի 25-ամյա բնակիչ մոտեցել է գյուղի ղեկավարին եւ հայտարարել, որ երկուշաբթի երեկոյան համագյուղացին հետապնդել է իր քրոջը (այլ վարկածով՝ կնոջը):
Ավագանին, չճշտելով այս մշուշոտ պատմության բոլոր մանրամասները, անմիջապես արդարության վերականգնման միջոց է գտել. թույլատրել է բռնաբարել սեռական ոտնձգություններ թույլ տված տղամարդու ընտանիքի մանկահասակ աղջկան, գրում է The Daily Mail-ը:
Բնակիչների աչքի առաջ չարագործը 10-ամյա աղջկան տարել է անտառ եւ «դատավճիռն իրականացրել»: Մեկ ժամ անց աղջկան գտել են թփուտներից մեկում, արյան հեղեղի մեջ: Բժշկական փորձաքննությունը հաստատել է բռնաբարության փաստը:
Ավելացնենք, որ տուժած աղջկա հայրը հանցագործության պահին դաշտային աշխատանքներ է իրականացրել, իսկ մայրը տանն է եղել, սակայն չի համարձակվել ընդդիմանալ գյուղապետի որոշմանը, հաղորդում է NEWSru.com-ը:
Վրեժին ականատես են եղել գյուղի գրեթե բոլոր բնակչները: Սակայն բոլորը վախենում են իրենց ղեկավարից եւ լուռ կերպով կատարում են նրա բոլոր կարգադրությունները: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է ոչ միան հանցագործին, այլ նաեւ գյուղապետին եւ տուժողի եղբորը:





























