Բրիտանացի դերասան Դեյվ Լեջենոն, որը մի քանի դեր  է խաղացել «Հարրի Փոթերի» մասին ֆիլմերում, մահացած է հայտնաբերվել ԱՄՆ-ում, փոխանցում է TMZ կայքը:

50-ամյա դերասանի մարմինը հայտնաբերել են զբոսաշրջիկները` մահից 3-4 օր անց, Քալիֆորնիայի Մահվան հովտի ազգային պարկի տարածքում: Ըստ ոստիկանության` Լեջենոն մահացել է շոգից՝ ոտքով  ճամփորդելիս։ Հովտում ջերմաստիճանը կարող է մոտենալ 50 աստիճան ցելսիուսի, փոխանցում է  Lenta.ru-ն:

Լեջենոն հայտնի է փոխակերպուկ Ֆենրիր Սիվոգոյի դերով: Լեջենոն նկարահանվել է նաեւ  «Խոշոր շահում», «Բեթմեն. սկիզբ», «Կենտավրոս» ֆիլմերում` երկրորդական դերերում: