Մեքսիկայի արեւելյան Վերակրուս նահանգում տեղի ունեցած օդանավի վթարի հետեւանքով զոհվել է հինգ մարդ: Տեղի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ միջադեպի հետեւանքով երկու ուղեւորները լուրջ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հյուսիսարեւելյան Տամպիկո քաղաքից Վերակրուսի նավահանգիստ մեկնող օդանավը դեռ անհայտ պատճառներով ընկել է լեռնային Էլ Էնսուենիո տեղանքում: Միջադեպից անմիջապես հետո դեպքի վայր փրկարարներ են ուղարկվել, որոնք երկու տուժածներին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից մեկը ծանր վիճակում է: