Բաղդադում զինյալների գրոհի արդյունքում 29 մարդ է մահացել, որոնցից առնվազն 20-ը՝ կանայք: Հաղորդվում է բազմաթիվ վիրավորների մասին:
Տեղեկություններ կան, որ հարձակվողները որպես թիրախ ընտրել են շենքերը, քանի որ կարծել են, թե այնտեղ հասարակաց տներ են: Շենքերից մեկի դռան վրա գրություն է եղել, թե նման ճակատագիր կարող է սպասվել ցանկացած մարմնավաճառի: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ հունիսին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները հարձակումներ սկսեցին Իրաքի հյուսիսային եւ արեւմտյան շրջանների վրա:





























