Անհայտ տղամարդը Կալիֆորնիա նահանգում կրակ է բացել մասնավոր տանը: Ստացած հրազենային վնասվածքներից երեք մարդ մահացել է, եւս մեկը վիրավոր է:

Associated Press-ը, հղում կատարելով տեղական ոստիկանությանը, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Լոս Անջելեսի արվարձանում՝ Փասադենա քաղաքում: Ոստիկանության ժամանումից հետո հանցագործը փակվել է տանը եւ կրակ բացել նրանց ավտոմեքենաների ուղղությամբ: Ոստիկանները շրջապատել են տունը եւ բանակցություններ սկսել նրա հետ:

Որոշ ժամանակ անց տղամարդը հանձնվել է իրավապահներին եւ տարվել ոստիկանություն: Հանցագործության դրդապատճառները ճշտվում են: