Չիլիում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տեղեկացմամբ, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մոնտե Պատրիա քաղաքից 27 կմ հեռավորությամբ: Զոհերի եւ փլուզումների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգի մասին նույնպես չի հայտարարվել:

Հիշեցնենք, որ նույն շրջանում ապրիլին 8.2 եւ 7.6 բալ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժ էր գրանցվել: Դրանք ցունամիի պատճառ էին դարձել: Ստորգետնյա առաջին ցնցման զոհ էր դարձել 6 մարդ, եւս 10 հոգի տուժել էր հարեւան Պերուում: