ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում ուղեւորատար գնացքի  եւ բեռնատարի բախման հետեւանքով չորս մարդ է տուժել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Նշվում է, որ բեռնատարը չի հասցրել անցնել երկաթգծերը, եւ  գնացքն ամբողջ թափով բախվել է դրան:

Հարիսոնից Նյուարք մեկնող գնացքը հարվածի հետեւանքով դուրս է եկել գծերից: 200 ուղեւորներն էլ տարհանվել են:  Չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց: