Կարճ միացման հետեւանքով ցանցից անջատել են Հարավ-ուկրաինական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը:

«Հուլիսի 14-ին, ժամը 09.06-ին Հարավ-ուկրաինական ԱԷԿ-ի  առաջին էներգաբլոկի գեներատորը անջատվել է էներգացանցից կարճ միացման հետեւանքով ավտոմատ պաշտպանության գործողությամբ: Պատճառները ճշտվում են», - նշվում է հաղորդագրության մեջ:

Անջատման անցումային գործընթացներում անվտանգ շահագործման պայմանների եւ նորմերի խախտում չի արձանագրվել:

Նշվում է, որ երկրորդ էներգաբլոկը պլանային վերանորոգման մեջ է գտնվում: Երրորդն աշխատում է առաջադրված ռեժիմով: