Հուլիսի 14-ին 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների ափերի մոտ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը:
Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մալապատանա քաղաքից 141 կմ հարավ-արեւելք: Օջախն ընկած է եղել 22,5 կմ խորությունում:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ավելի վաղ, 5,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ` Ճավա կղզուց հարավ:
Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել էր Բոիոլանգու քաղաքից 112 կմ հարավ-արեւմուտք: Օջախն ընկած էր եղել 59,5 կմ խորությունում:





























