Իրանում Իսլամական հեղափոխական դատարանը դատապարտել է ութ տղամարդու` Facebook սոցցանցում հակակառավարական գրառումներ կատարելու համար, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով SBS-ը:

Դատապարտյալների անունները չեն հրապարակվում, նրանք մեղադրվել են հակակրոնական քարոզչության,  իշխող վարչակարգը քննադատելու եւ Իրանի կառավարության առաջնորդների դեմ ելույթների համար: Տղամարդիկ ստացել են 11-21 տարվա ազատազրկում` դատավճիռը բողոքարկելու հնարավորությամբ: 

Իրանի քաղաքացիների գործունեությունը սոցցանցում, ներառյալ Twitter-ը եւ Facebook-ը, ամեն օր վերահսկվում է Իրանի իրավապահների կողմից` հակակառավարական եւ հակակրոնական  քարոզչությունը արմատախիլ անելու նպատակով: