Ռուսական «NDV- անշարժ գույք» գործակալության հաշվետվությունում նշվում է, որ վարձու բնակարանների բոլոր հարցումների ուղիղ կեսը բաժին է ընկնում օտարերկրացիներին:
Տաջիկստանի եւ Ուզբեկստանի եկվորների հարցումները ընդհանուր ծավալի մոտ 23% են կազմում: Որպես կանոն, նման վարձակալներին հետաքրքրում են ամենահասանելի տարբերակները՝ մեկ սենյականոց ոչ թանկ բնակարաններ Մոսկվայի ծայրամասերում կամ Մերձմոսկվայում:
Ուկրաինային, Բելառուսին, Հայաստանին եւ Վրաստանին բաժին է ընկում հարցումների 15%-ը: Ընդ որում, հաղորդվում է, որ նրանք ընտրում են ոչ միայն «տնտեսող», այլ նաեւ «հարմարավետ» դասերը: Երբեմն նաեւ պատահում են բիզնես դասի տարբերակների հարցումներ: Օրինակ, վերջրես, «NDV- անշարժ գույգ»-ի մասնագետները օգնել են հայ ընտանիքին Մոսկվայում բնակարան վարձել ամսական 110 հազար ռուբլիով:
Ղազախստանից, Թուրքիայից, Չինաստանից եւ Հնդկաստանից եկողները կազմում են 3-5%-ից ոչ ավելին: Շատ վարձակալներ նախընտրում են վարձակալել ոչ միայն հարմարավետ, այլ նաեւ «բիզնես» եւ «էլիտար» դասի ավելի թանկ բնակարաններ:
Եվրոպական երկրների՝ հիմնականում Գերմանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները կազմում են 7%-ից ոչ ավելի: Նրանց հետաքրքրում են Մոսկվայի կենտրոնում գտնվող թանկ եւ հեղինակավոր բնակարանները:





























