Թուրքիայի Անթալիա քաղաքում մի կին մտել է ամուսնուն պատկանող շինանյութերի խանութ եւ տեսնելով մերկ աշխատակցուհուն՝ դանակահարել նրան։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անթալիայում Ս.Ա.-ն առավոտյան գնացել է բացելու ամուսնուն պատկանող շինանյութերի խանութը եւ ներսում հայտնաբերել մերկ քայլող 22-ամյա աշխատակցուհի Նուրիյե Բ.-ին։

Ս.Ա.-ն վիճաբանել է ամուսնու խանութում մերկ հայտնաբերած աշխատակցուհու հետ եւ 2 տեղից դանակահարել նրան։

Բղավոցները լսած անցորդները մտել եւ արյան մեջ են գտել 22-ամյա Նուրիյեին, որից հետո անմիջապես շտապօգնություն են կանչել։ 

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ս.Ա.-ին։