Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան գծում տեղի ունեցած վթարի հետեւանքով, նախնական տվյալներով, 3 մարդ է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«3 մարդ զոհվել եւ 30-ը վիրավորվել են, որոնցից 10-ը հոսպիտալացվել են», - ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի մետրոպոլիտենի Արբատո-Պոկրովյան գծի ռելսերից դուրս են եկել գնացքի երեք վագոնները:

Ներկայումս մարդկանց տարհանման աշխատանքներ են իրականացվում մետրոյից դեպի փողոց: Պատահարի վայրում 40 շտապ օգնության մեքենա է աշխատում: «Կիեւսկայա» կայարանից մինչեւ «Երիտասարդական» կայարան ուղեւորների տեղափոխման համար 66 ավտոբուս է տրամադրվել: