Մոսկվայի մետրոյի վթարից զոհվածների ընտանիքներին կվճարեն 1,5 միլիոն ռուբլի, լրագրողներին հայտնել է փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը:
«Զոհվածների ընտանիքներին կվճարեն 1,5 միլիոն ռուբլի եւ մեկական միլիոն ռուբլի՝ տուժածներին», - ասել է նա, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Գնացքի վթարի վայրում՝ վագոններից մեկում, դեռ մնում են զոհերի մարմինները:
Ըստ վերջին տեղեկության՝ Մոսկվայի մետրոյի վթարի զոհերի թիվը հասել է 16 մարդու:





























