Ճապոնիայի ատոմային էներգետիկայի վերահսկողության կոմիտեն «Սենդայ» ԱԷԿ-ի առաջին եւ երկրորդ էներգաբլոկները անվտանգության բոլոր նորմերին համապատասխան է ճանաչել:

Այսպիսով, «Սենդայը» 2 011թ. «Ֆուկուսիմայի» վթարից հետո առաջին վերագործարկվող ԱԷԿ-ը կլինի. «Սենդայի» կայանը հագեցվել է անվտագության նոր ստանդարտները հաշվի առնելով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այժմ «Սենդայ» ԱԷԿ-ը, ինչպես հավաստիացնում են Ճապոնիայի իշխանությունները, կարող է դիմանալ 2011թ. Ճապոնիայի վրա թափված երկրաշարժին եւ ցունամիին:

Հիշեցնենք, որ «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարից հետո Ճապոնիայում դադարեցվել էին բոլոր էլեկտրակայանների աշխատանքները: Ներկայումս երկրի կառավարությունը ձգտում է վերագործարկել այն ԱԷԿ-ները, որոնց աշխատանքները կծածկեին էլեկտրաէներգիայի նկատմամբ երկրի պահանջմունքների զգալի մասը: