Բնապահպանները հայտարարել են, որ Մոսկվայում վտանգավոր շոգի եւ օդի մթնոլորտային աղտոտման ամենաբարձր մակարդակն, հաղորդում է «Մոսէկոմոնիթորինգը»:
Վտանգի մակարդակի արձանագրման գլխավոր չափանիշը միջին օրական ջերմաստիճան է, որը 5-6 աստիճանով գերազանցում է նորման:
Տապի վտանգի կանխատեսվող մակարդակը հուլիսի 17-ին միջին է («նարնջագույն»):
Ուժեղ շոգով եւ աղտոտված օդի պայմաններում օդերեւութաբաններն ու բնապահպանները մոսկվացիներին խորհուրդ են տալիս դուրս չգալ փողոց ժամը 15.00-ից մինչեւ 18.00: Հատկապես դա վերաբերվում է երեխաներին, տարեց մարդկանց, ինչպես նաեւ խրոնիկ թոքային եւ սրտանոթային հիվանդություննով տառապող հիվանդներին:





























