ՌԴ ՔԿ-ն հաստատել է մամուլի այն տեղեկությունները, որ ձերբակալվել է «360 Պոդմոսկովիե» հեռուստաալիքի հաղորդավարի սպանության կասկածյալը:
Արդեն հաղորդվել էր, որ նախօրեի երեկոյան Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր «360 Պոդմոսկովիե» հեռուստաալիքի 24-ամյա հաղորդավար Անդրեյ Ռիբակինի դին՝ բռնի մահվան հետքերով: Հարուցվել է քրգործ՝ ՌԴ ՔՕ 105 հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Մոսկվայի մի բնակիչ, որը զոհի ծանոթներից է:
Քննության վարկածով՝ 2014թ. հուլիսի 12-ին Ռիբակինն իր բնակարանում է եղել ծանոթի հետ: Տղամարդկանց միջեւ վեճ է ծագել, որի հետեւանքով ամբաստանյալը մականով բազմաթիվ հարվածներ էր հասցրել Ռիբակինի գլխին: Ստացած վնասվածքներից տուժածը տեղում մահացել էր, հայտնում է «Ռոսբալտը»:





























