Եգիպտոսում անվտանգության ծառայության երեք աշխատակիցներ ձերբակալվել են Բելառուսի քաղաքացուհուն բռնաբարելու կասկածանքով, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով  եգիպտական լրատվամիջոցները:

Ըստ տեղի իրավապահների՝ Հուրգադայի հյուրանոցներից մեկի մոտ կնոջ վրա են հարձակվել անվտանգության ծառայության երեք աշխատակիցներ եւ պատռել նրա  հագուստը: Ձերբակալվածները հերքում են մեղադրանքը, սակայն տուժողը ճանաչել է նրանց: