Հուլիսի 16-ին, ժամը 00.10-ին, Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՃՈ հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ ուղեղի ցնցումով իրենց մոտ բուժօգնության դիմած տղամարդը հայտնել է, որ վնասվածքն ստացել է Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























