Հայտնի է դարձել, որ Պետերբուրգի օդանավակայանից առավոտյան առեւանգման զոհերը ադրբեջանցի գործարարն ու նրա երկու թիկնապահներն են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են «Պուլկովո» պետերբուրգյան օդանավակայանի մոտ կանգնած մասնավոր ավտոմեքենայի վրա եւ առեւանգել երեք տղամարդու:

Fontanka.ru-ի փոխանցմամբ, ձեռնարկատերը Դուբայից  էր մեկնել՝ 1,5 մլն դոլար առձեռն գումարով: Օդանավակայանից դուրս գալուն պես դիմակավորված ամուր երիտասարդները հատուկ նշանակության սորաբաժանման աշխատակցի հագուստով հարձակվել են նրանց վրա, ձեռնաշղթաներ հագցրել եւ հեռացել:

Շուտով գործարարին եւ իր թիկնապահներին իջեցրել են Վոլխոնոսկի մայրուղում՝ թողնելով առանց փողի եւ բջջային հեռախոսների:

Պարբերականը նշում է, որ ոստիկաններին չի հաջողվել Պուլկովո օդանավակայանի մոտակայքում առեւանգման ականատես գտնել: Բացի այդ, գումար խլելու նմանատիպ «գործողություն» անցյալ տարի նույնպես իրականացվել է: Այդ ժամանակ զոհը կրկին Ադրբեջանի քաղաքացի էր, ումից «ուժայինները» 2,5 մլն ռուբլի էին խլել: