Չեխական Լիբերեց քաղաքից մի երիտասարդ որոշել է ինքնասպան լինել այն բանից հետո, երբ սիրած աղջիկը մերժել է նրան: Կյանքի հետ հաշիվները փակել նա որոշել է արտասովոր կերպով: 21-ամյա մերժված երիտասարդը մտել է պահապան շների ազատավանդակը:
Ամենայն հավանականությամբ, նա հույս է ունեցել, որ գելխեղդ շները նրան կբզկտեն: Սակայն հարեւանին պատկանող շները չեն հարձակվել երիտասարդի վրա: Նա սկսել է գրգռել կենդանիներին՝ փորձելով ագրեսիա առաջացնել: Հարեւանը բակում աղմուկ է լսել եւ ոստիկանություն զանգահարել:
Ըստ ИТАР-ТАСС-ի, իրավապահներին հաջողվել է չկայացած ինքնասպանին դուրս բերել ազատավանդակից: Երիտասարդին տարել են հոգեբուժարան: Այնտեղ նա խոստովանել է, որ իր տանջալից մահով ցանկացել է «պատժել» իր սերը մերժած աղջկան:
Նույնիսկ հոգեբուժարանում երիտասարդը չի հրաժարվել ինքնասպանության մտադրությունից, այդ պատճառով բժիշկները որոշել են նրան թողնել այնտեղ՝ բուժման նպատակով:





























