Նիգերիայի հյուսիս-արեւելյան Ադամավա նահանգում դիմակներով զինյալները առեւանգել են Գերմանիայից ժամանակ ուսուցչին, ով աշխատում էր երիտասարդական կրթական կենտրոնում:
Նրա գործընկերները վստահեցնում են, որ Գոմբի քաղաքում տղամարդուն դուրս են բերել ավտոմեքենայից՝ փակելով նրա ճանապարհը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զինյալները գերմանացի ուսուցչին սպառնացել են խաուսա լեզվով, որին նա գրեթե չի տիրապետում:
Ադամավայի ոստիկանության բաժանմունքի մամուլի քարտուղար Օտման Աբուբաքարը հայտարարել է, որ իրավապահները զինյալներին գտնելու եւ ուսուցչին ազատագրելու գործողություն են սկսել:





























