Այս տարվա երկրորդ եռամսյակում eBay համացանցային աճուրդում զուտ շահույթը կազմել է 676 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 6 տոկոսով: eBay-ի հասույթը այդ ժամանակահատվածում հասել է 4,3 մլրդ դոլարի՝ աճելով 13 տոկոսով:

Հաշվետու ժամանակահատվածում ակտիվ գնորդների թիվը հասել է 149 մլն-ի՝ աճելով 14 տոկոսով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, PayPal վճարային համակարգի հասույթը, որին պատկանում է eBay-ը, կազմել է 1,9 մլրդ դոլար: Գրանցված հաշիվների թիվը համակարգում աճել է 15 տոկոսով եւ հասել 152 մլն ակտիվ օգտատերերի:

eBay ընկերությունը խոշորագույն ինտերնետը-աճուրդն է, որտեղ վաճառվում են ցանկացած ապրանքներ: