Ֆիլիպիններում «Ռամասուն» թայֆունի հետեւանքով 38 մարդ է զոհվել, եւս 8-ը անհայտ կորած են համարվում:
Չնայած նախազգուշացումներին՝ շատ ֆիլիպինցիներ աղետի պահին իրենց տներում չեն մնացել:
Ֆիլիպիններում միլիոնավոր մարդիկ առանց էլեկտրականության են մնացել: Ավելի քան կես միլիոն մարդ տարհանվել է, հաղորդվում էBBC-ի ռուսական ծառայությունը:
Հսկա ալիքների պատճառով արշիպելագի կղզիների միջեւ խաթարվել է լաստանվային հաղորդակցությունը: Օդանավակայաններում չեղարկվել են մի շարք ավիաչվերթներ:
Տարերային աղետը հանգեցրել է երկրի շատ շրջաններում էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատմանը եւ մեծ վնաս է հասցրել գյուղական տներին:
Հուլիսի 16-ի գիշերը Ֆիլիպինների վրա հարձակված «Ռամասուն» թայֆունը երկրում առաջին մասշտաբային տարերային աղետն է 2014թ.ընթացքում:
Անցյալ տարի «Հայան» թայֆունը ամենամահաբեր տարերային աղետն էր Ֆիլիպիններում օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում:
Պաշտոնական տվյալներով, այդ թայֆունի ժամանակ զոհվածների թիվը գերազանցել էր 6000-ը, 1800 մարդ մինչ այսօր անհայտ կորած են համարվում:




























