Հուլիսի 16-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի Նուբարաշենի 6-րդ փողոցի 130 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 48-ամյա Ղուկաս Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 165 հոդվածի 1-ին մասի (անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը) եւ 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) մեղադրանքներով:
Խափանման միջոցը` կալանք:





























