Հուլիսի 16-ին, ժամը 11.30-ին, Խաբարովսկ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանություն է ներկայացվել 28-ամյա Արմեն Պ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. հոկտեմբերի 11-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):





























