ՌԴ ԱԴԾ-ի քննիչները խուզարկություն են անցկացրել Մոսկվայի չորսաստղանի էլիտար «Պրեզիդենտ-Հոթել» հյուրանոցում, որի համասեփականատերն է հայ մեկենաս Լեւոն Հայրապետյանը:
Ռուսական մամուլի հաղորդմամբ՝ իրավապահները հանցանշաններ են փնտրել 13-րդ հարկում, որի կեսը պատկանում է Հայրապետյանին:
Այնտեղ հայտնաբերվել եւ առգրավվել է անհայտ ծագման երկու տուփ փամփուշտ: Առգրավվել են նաեւ գործերին առնչվող փաստաթղթեր:
Հայրապետյանը ձերբակալվել էր հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ սենատոր Իզմեստեւի ղեկավարած հանցավոր խմբավորման գործի քննության շրջանակներում, որը տասնյակ սպանությունների հեղինակ է:
Առայժմ Լեւոն Հայրապետյանին միայն տնտեսական հանցագործություններում են կասկածում՝ ՌԴ ՔՕ 160 (փողերի յուրացում) եւ 174 (ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու) հոդվածներով:





























