Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը մեղադրել է Իսրայելի իշխանություններին պաղեստինցիների նկատմամբ պարբերաբար ցեղասպանություն գործելու մեջ: Այդ մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:

«Ամեն ամիս Ռամադանին մենք պարբերական գենոցիդի ականատեսն ենք լինում: Ամբողջ արեւմտյան աշխարհը լռում է», - հայտարարել է Էրդողանը՝ նշելով, որ իսլամական պետությունները նույնպես լռում են:

Ավելի վաղ, թուրք վարչապետն ասել էր, որ Պաղեստինի նկատմամբ Իսրայելի քաղաքականությունը «կառուցված է ստի վրա», հաղորդում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ՀԱՄԱՍ խմբավորման դեմ զինյալների «Անհաղթահարելի ժայռ» գործողության մասին: