Հայաստանում, Հարավային ռազմական օկրուգի Ալագյազ եւ Կամհուդ ռուսական բարձրլեռնային-ուսումնամարզական համալիրներում, ավելի քան 250 զինծառայողներ եւ ռազմական տեխնիկայի 100 միավոր, ռուսական ռազմական բազայի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումներ սկսել են մարտավարական-հատուկ ուսուցման:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը NEWS.am-ին հաղորդել է, որ պարապմունքները սկսել են տագնապով եւ 300 կմ քայլերգով: Շարասյուների համար օգտագործվել են GLONASS ժամանակակից համակարգերը, արբանյակալին կապի միջոցներ, անօդաչու թռչող սարքերի համալիրներ:
Երեք օրվա ընթացքում մասնագետները գործնականում կիրականցնեն Կամհուդ հրաձգարանում սնունդի կետերի հաստատման առաջադրանքները, որոնք ընդունակ են ավելի քան 1000 զինծառայողների ապահովել «շվեդական սեղան» համակարգով տաք կերակուրով:





























