Google-ի ինքնակառավարվող ավտոմեքենաները, դեռ շուկա մուտք չեն գործել, եւ հնարավոր է, ընդհանրապես դուրս չեն գա, սակայն Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ այդ հայտնագործությունը «փոխել է խաղի կանոնները». գաղափարը կարող է ազդել ավտոմեքենների զարգացման ողջ ընթացքի վրա:

Guardian պարբերականը հրապարակել է հետախուզությունների դաշնային բյուրոյի նոր հաշվետվությունը, ըստ որի բյուրոն կանխատեսում է, որ նոր մեքենաները «հսկայական ազդեցություն կունենան այն բանի վրա, թե ինչպես իրավապահ մարմինները եւ դրանց ընդդիմախոսները գործ կունենան ավտոմեքենաների հետ», հաղորդում է Americaru.com-ը:

Բյուրոյի հետախուզության կառավարման ռազմավարական հարցերի բաժանմունքի գործակալները հաղորդում են. «Ինքնավարությունը շարժունակությունը ավելի ռացիանալ կդարձնի, սակայն միեւնույն ժամանակ երկակի նշանակության հավելվածների եւ որպես մահացու զենք ավտոմեքենաների օգտագործման միջոցների ավելի մեծ հնարավորություններ կընձեռի»: