Վենեսուելայում Մարիանա Ռամոս դե լա Ռոսան ուսումնասիրել է տրոպիկական մի անտառ, որը տեղակայված է ծովի մակարդակից 1.800 մետր բարձրությամբ եւ համարվում է հարավամերիկյան այդ երկրի ամենաբարձր կետը:

Mail Online-ի փոխանցմամբ, 48-ամյա կինը, ով կերպարվեստի ֆակուլտետի ուսանողուհի է, պատմել է. «Զբոսայգում շրջելիս ես հանել էի ակնոցս, այդ պատճառով լավ չէի տեսնում: Բայց չնայած այդ հանգամանքին, հեռվից նկատեցի այդ վառ կապույտ եւ փիրուզագույն գեղեցիկ սողուններին»:

Նկատելով, որ սողունները սիրախաղ են անում, կինն անմիջապես հանել է լուսանկարչական ապարատը, մի քանի նկար արեցի եւ ցույց տվեցի որդուս. «Սկզբում կարծում էի՝ այնտեղ միայն մեկ մողես է եւ, ի զարմանս ինձ, որդին ասաց, որ նրանք երկուսն են, եւ որ համբուրվում են»,- մեջբերում է FedPost.ru-ն:

Դրանից հետո Մարիանան եւս մի քանի լուսանկար է արել, սակայն էգն այդ ժամանակ արդեն անհետացել է:

Կապույտ եւ կանաչ սողունները, որոնք հայտնի են որպես ամերիկյան ծիածանային մողեսներ, բնակվում են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, ինչպես նաեւ Կարիբյան որոշ կղզիներում: Այս տեսակի էգերը, որպես կանոն, ձվադրում են մարտից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Նրանց երկարությունը կարող է կազմել մինչեւ 30 սմ, իսկ կյանքի տեւողությունը միջինը չորս տարի է: