Malaysia Airlines ավիաընկերությունը հրապարակել է Ոկրաինայում խփված Boeing-777 օդանավի ուղեւորների ցուցակը:
Օդանավում եղել է Նիդեռլանդների 154 քաղաքացի, 27 ավստրալացի, 43 մալազիացի (ներառյալ` անձնակազմի 15 անդամ եւ երկու նորածին), 12 ինդոնեզացի (ներառյալ` 1 նորածին), 9 բրիտանացի, Գերմանիայի եւ Բելգիայի չորսական քաղաքացի, երեք ֆիլիպինցի եւ մեկ կանադացի:
Անձնակազմի 15 անդամներն էլ մալայզիացի են: Մնացած ուղեւորների ազգությունը առայժմ չի նշվում:
Malaysia Airlines ավիաընկերության Boeing -777 օդանավը խփվել էր հինգշաբթի երեկոյան` Ուկրաինայի Դոնեցկի մարզում, Ռուսաստանի սահմանի մոտ:
Օդանավում եղել էր 283 ուղեւոր, այդ թվում` երեք նորածին եւ անձնակազմի 15 անդամ:





























