Դոնեցկի մարզում Boeing 777-ի վթարի վայրում երկրորդ «սեւ արկղն» է հայտնաբերվել, փոխանցում է Reuters-ը:

Ավելի վաղ «Հարավ-արեւելքի ճակատ» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Կոնստանտին Կնիրիկը հայտարարել էր, որ օդանավի վթարի վայրում «սեւ արկղեր» են հայտնաբերվել:

Հիշեցնենք, Boeing 777-ի վթարի հետեւանքով զոհվել է 298 մարդ, գտնվել է 121 ուղեւորների մարմինները:

Հավելենք, որ դեպքից հետո ԱՄՆ-ն ամերիկյան ավիափոխադրողներին արգելել է Ուկրաինայի արեւելյան մարզերի տարածքով թռիչքները:

Ավելի վաղ Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությանը Ուկրաինայի օդային տարածքը փակել էր քաղավիացիայի օդանավերի համար:

Շատ ավիաընկերություններ արդեն հայտարարել են ուկրաինական քաղաքներ չվերթների դադարեցման եւ այն չվերթների երթուղու փոփոխության մասին, որոնք պետք է անցնեին այդ երկրի օդային տարածքով: