«Գարուն 2014» զորակոչին երիտասարդ զինծառայողների վերապատրաստման շրջանակներում Հայաստանում ռուսական Հարավային ռազմական օկրուգի ռազմական բազայում Կամհուդ բարձրլեռնային ուսումնամարզական համալիրում անցկացվել են էքստրեմալ վարման պարապունքներ: Ծովի մակարդակից ավելի քան 1600 մետր բարձրության վրա ավելի քան 200 վարորդ սովորել են կառավարել «ԿԱՄԱԶ», «ՈՒՐԱԼ» «ՈՒԱԶ» անվային ռազմական տեխնիկան ժայռոտ, դժվար անցանելի տեղանքում:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդմամբ, պարապմունքներն անց են կացվում տարբեր վթարային իրավիճակների ծագման դեպքում ռազմական ավտոմոբիլային անվային տեխնիկայով վտանգավոր բեռների եւ տեխնիկական ագրեգատների անվտանգ տեղափոխման նպատակով: Ուսուցումը հնարավորություն է տալիս կառավարել ռազմական եւ հատուկ տեխնիկայի բոլոր կատեգորիաներով ցանկացած ճանապարհային եւ եղանակային պայմաններում:





























