Մոսկվայի հարավ-արեւմուտքում տղամարդը տրավմատիկ ատրճանակից կրակ է բացել երեք անհայտ անձանց ուղղությամբ, որոնք հարձակվել էին մի տղամարդու վրա եւ կրակել նրա մեջքին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՆԳՆ Մոսկվայի ԳՎ-ն:
«Հուլիսի 17-ին ժ. 23.15-ի սահմաններում ոստիկանությունը ավազակային հարձակման մասին լուր է ստացել: Ոստիկանության հերթապահ աշխատակիցները օգնության ճիչեր էին լսել եւ դեպքի վայր ժամանելով՝ հայտնաբերել 1989թ. տղամարդում որը հայտնել է, որ ժամը 23.05-ին երեք անհայտ անձինք իր տան մոտակայքում փորձել են ձեռքից խլել անձնական իրերով պայուսակը, սակայն ինքը դիմադրել է»,- ասված է հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ հարձակվողներից մեկը մի քանի անգամ տրավմատիկ ատրճանակից կրակել է տուժածի մեջքին: Այնուհետեւ, ոստիկաններին տեսնելով, նրանք փորձել են փախչել: Երկու հարձակվողների ձերբակալել են:
«Օգնության ճիչեր լսելով իր բնակարանի պատշգամբ է ելել տուժածի հարեւանը, ով իր «Գռոզա 021» ատրճանակից մի քանի կրակոց է արձակել հարձակվողների ուղղությամբ», - հստակեցվում է հաղորդագրությունում:





























