Ուկրաինայում Malaysia Airlines-ի Boeing 777-200 օդանավի վթարից հետո ռուսական ավիաընկերությունները դադարեցնում են Ուկրաինայի տարածքով թռիչքները, հայտնել է Ռոսավիացիան: Երթուղիները կշրջանցեն Ուկրաինան՝ սահմանակից այլ պետությունների օդային տարածքով:
Ռուսական ավիաընկերությունները նաեւ որոշում են Ուկրաինայի տարածքի բնակավայրերի հետ օդային հաղորդակցումը շարունակելու կամ դադարեցնելու հարցը:
«Աերոֆլոտ» ՍՊԸ-ն, օրինակ, չեղյալ է հայտարարել մի քանի թռիչքներ դեպի Օդեսա եւ Կիեւ:
Ավելի վաղ ԱՄՆ-ն էր իր ավիափոխադրողներին արգելել Ուկրաինայի արեւելյան մարզերի տարածքով թռիչքները:
Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությանը Ուկրաինայի օդային տարածքը փակել էր քաղավիացիայի օդանավերի համար:
Շատ ավիաընկերություններ արդեն հայտարարել են ուկրաինական քաղաքներ չվերթների դադարեցման եւ այն չվերթների երթուղու փոփոխության մասին, որոնք պետք է անցնեին այդ երկրի օդային տարածքով:





























