Ռուսաստանը հուլիսի 21-ից կարգելի Մոլդովայից մրգերի մատակարարումը: Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության գերատեսչությունում արգելքը բացատրում է այդ արտադրանքի մատակարարումներում խախտումների մեծ քանակությամբ:
Արգելվել է խնձորի, տանձի, ծիրանի, բալի, դեղձի, սալորի ներմուծումը, ինչպես նաեւ արգելվում է ուղեւորների ձեռքի ծանրոցներում դրանք տեղափոխելը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը մտադիր է միակողմանիորեն հարկեր մտցնել մոլդովական գինու եւ գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ, որպեսզի պաշտպանի իր շուկան, քանի որ Մոլդովան վավերացրել է ԵՄ-ի հետ ասոցոցման համաձայնգաիրը:
Ռուսաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, ինչպես Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը ազատ առեւտրի գոտու անդամներ են ԱՊՀ շրջանակներում: Բացի այդ, հատուկ կարգով համապատասխան պայմանագրին կմիանա Ուզբեկստանը:




























