Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի ընտանիքներից մեկը 2014թ. Malaysia Airlines-ի երկու Boeing 777 օդանավերի աղետի ենթարկվելու հետեւանքով էլ հարազատներ է կորցրել, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Sydney Morning Herald-ը:
Ուկրաինայում Boeing 777 –ի վթարի հետեւանքով Իրեն եւ Ջորջ Բերոուզը կորցրել են թոռնիկ Մարի Ռիզկին եւ նրա ամուսին Ալբերտին, որոնք վերադառնում էին Եվրոպայում մեկամսյա արձակուրդից: 2014թ. մարտին էլ, երբ օդանավն անհետ կորել էր Հնդկական օվկիանոսում, զոհվել էր նրանց որդին՝ Ռոդնին եւ նրա կինը՝ Մերին:
Հիշեցնենք, հուլիսի 17-ին Boeing 777 օդանավի ավիավթարի հետեւանքով 298 մարդ է զոհվել:





























