Հուլիսի 17-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Գ. Չաուշի եւ Մելքումովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























