Հուլիսի 18-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 1939 թ. ծնված Տանյա Ա.-ն եւ հայտնել, որ Նանսենի փողոցի թիվ 12 շենքի բակում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել իրեն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: