Լեռնային Ղարաբաղի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում այսօր՝ հուլիսի 18-ին, մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Ավագյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ընկերը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՊՆ քննչական ծառայությունից, դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասի /սպանություն/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ Գեւորգ Ավագյանը մահացել էր առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում:





























