Փրկարար ծառայությունը հուլիսի 18-ին, ժամը 13.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Ավանեսով 2-րդ փողոցի թիվ 4 շենքի բակում հայտնաբերվել է պայթուցիկ սարք. անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Մ.Ս.-ին պատկանող ավտոտնակում հայտնաբերվել է 5,45 տրամաչափի պարունակ՝ լիցքավորված (1 հատ), Ֆ1 տիպի նռնակ (1 հատ) առանց պայթուցիչի, ԿԴ-8 տիպի կրակատար քող (35 հատ), հակատանկային ական (8 հատ), 955մմ տրամաչափի մակարով տեսակի ատրճանակի փամփուշտ (27 հատ), 7,62 տրամաչափի կարաբինի փամփուշտ (12 հատ), ձեռքի նռնակի պայթուցիչ (6 հատ), 200 գր տատիլ (73 հատ) եւ 400 գր տրատիլ (1 հատ)::
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





























